1542 դիտում
15:43 16-05-2016
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Ժնևում
Մայիսի 14-ին Ժնևում ԱՊՀ երկրների մշտական ներկայացուցչությունների մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին:
Միջոցառման սկզբում ելույթ ունեցան Ժնևում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ, դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը, Բելառուսի մշտական ներկայացուցիչ, դեսպան Յուրի Ամբրազևիչը և ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը։ Վերջինս իր խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի կարևոր ներդրմանը Մեծ Հայրենական պատերազում համատեղ ձեռք բերված հաղթանակում: Ընդգծվեց նաև սփյուռքահայության ցուցաբերած մեծ աջակցությունը ֆաշիզմի դեմ մղած պայքարին:
«Մեր բոլորի ընդհանուր պարտքն է խնամքով պահպանել մեր հերոսների հիշատակը, հակազդել մարդատյաց գաղափարախոսության, թշնամանքի, մարտնչող ազգայնականության և քսենոֆոբիայի տարածմանը. երևույթներ, որոնց բարբարոսական դրսևորումների փորձությանը հայ ժողովուրդը ենթարկվել է դեռևս նախքան Երկրորդ համաշխարհ պատերազմը՝ Օսմանյան կայսրությունում 1915թ. գործված Ցեղասպանության ժամանակ», նշեց ՀՀ ներկայացուցիչը:
Միջոցառմանը Հայաստանը ներկայացավ իր ազգային տաղավարով, որում ներկայացված էին ֆաշիզմի դեմ մղված պայքարում հայ ժողովրդի հերոսական մասնակացությունը պատկերող պաստառներ, մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանցի), ծովակալ Հովհաննես Իսակովի, Թամանյան դիվիզիայի հրամանատար Նվեր Սաֆարյանի, հայազգի այլ նշանավոր հերոսների մասին պատմող տեղեկատվական նյութեր, լուսանկարներ:
Նմանատիպ նյութեր
718 դիտում
12:14 19-05-2015
Ժնևում անցկացվել է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում
2109 դիտում
23:51 11-05-2015
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ Դուբայում
960 դիտում
18:35 12-05-2015
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Աթենքում
Այս բաժնից
787 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
733 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան
790 դիտում
15:57 22-01-2025
Լավ կլինի ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան