1402 դիտում
11:03 19-05-2015
Աղիքային վարակի գանգատներով Արմավիրի մանկապարտեզներից մեկից 6 երեխա է հոսպիտալացվել
ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր տեղեկատվություն է ստացել, որ Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 6 սան մայիսի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում աղիքային գանգատներով դիմել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։
Ահազանգն ստանալուն պես նախարարության մասնագետները տեղում իրականացրել են համաճարակաբանական մանրակրկիտ հետազոտություններ։ Վարակի աղբյուրը պարզելու նպատակով կենսաբանական նյութի նմուշառումներ են կատարվել հիվանդներից և մանկապարտեզի սպասարկող անձնակազմից, ինչպես նաև խոհանոցից և խմբասենյակներից։ Ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային համալիր միջոցառումներ։ Հնարավոր այլ հիվանդներին վաղաժամ հայտնաբերելու նպատակով մարզպետարանի հետ համատեղ կիրականացվեն բակային համայցեր։
Ներկա պահին հիվանդանոցում բուժվող 6 երեխայի վիճակը մասնագետները գնահատում եմ միջին ծանրության։ Կազմակերպված բուժման արդյունքում նկատվում է առաջխաղացման դրական տեղաշարժ։
Նմանատիպ նյութեր
782 դիտում
15:16 22-05-2015
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն՝ Արմավիրի մարզում երեխաների մոտ գրանցված աղիքային ինֆեկցիայի վարակի դեպքերի մասին
2653 դիտում
19:14 02-07-2014
Աղիքային վարակի ակտիվացման ու դրանով պայմանավորված սուր մենինգիտի դեպքերի մասին. Սուր անկյուն. տեսանյութ
1774 դիտում
17:21 17-07-2014
Աղիքային վարակի ակտիվացման ու դրանով պայմանավորված սուր մենինգիտի դեպքերի մասին. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
1165 դիտում
14:56 03-01-2025
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
1276 դիտում
14:33 03-01-2025
Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. հստակեցվել է անվանումը․ Աղազարյան