785 դիտում
15:16 22-05-2015
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն՝ Արմավիրի մարզում երեխաների մոտ գրանցված աղիքային ինֆեկցիայի վարակի դեպքերի մասին
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Արմավիրի մարզում երեխաների մոտ գրանցված աղիքային ինֆեկցիայի վարակի դեպքերի մասին հաղորդում ստանալուց անմիջապես հետո` մայիսի 18-ին և մայիսի 19-ին, իրականացրել է Արմավիր քաղաքի թիվ 6 և թիվ 9 մանկապարտեզներում առկա սննդամթերքի՝ այդ թվում կաթի նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության՝ պարզելու համար առողջապահության նախարարության կողմից հաստատված շիգելա զոնե վարակի աղբյուրը: Լաբորատոր փորձաքննության նպատակով վերցվել են նաեւ սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ: Շիգելա զոնեն (դիզենտերիան) համարվում է կեղտոտ ձեռքերի» հիվանդություն, որը հանդիսանում է մարդկային շփման գործոնով պայմանավորված վարակ: Մանկապարտեզների աշխատակիցների, ինչպես նաև երեխաների առողջական վիճակի հսկողությունն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահվող գործողություն է, որն ուղղված է դրսից ներթափանցվող վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելուն:
Մանրէաբանական փորձաքննության արդյունքները և վարակի աղբյուրը պարզ կլինեն 7 օրյա ժամկետում:
Իրականացվող կանխարգելիչ միջոցների շրջնակակներում Ծառայության կողմից կազմակերպվել է շրջայց Արմավիր քաղաքի մյուս 10 նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ գնահատելու խոհանոցների սանիտարահիգիենիկ իրավիճակը, սննդամթերքի պահման պայմանները, պիտանիության ժամկետները և անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերը: Ծառայության մասնագետների կողմից գրանցվել են սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ, որոնց վերացման ուղղությամբ տրվել են հստակ հանձնարարականներ:
Պարզվել է, որ Արմավիր քաղաքի նախադպրոցական հաստատություններին սննդամթերք է մատակարարում միևնույն տնտեսավարող սուբյեկտը («Մ.Ա.Ս.Տ.Ա.» ՍՊԸ), որում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով արդեն իրականացվում է ստուգում:
Լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Նմանատիպ նյութեր
2653 դիտում
19:14 02-07-2014
Աղիքային վարակի ակտիվացման ու դրանով պայմանավորված սուր մենինգիտի դեպքերի մասին. Սուր անկյուն. տեսանյութ
1774 դիտում
17:21 17-07-2014
Աղիքային վարակի ակտիվացման ու դրանով պայմանավորված սուր մենինգիտի դեպքերի մասին. Սուր անկյուն. տեսանյութ
1402 դիտում
11:03 19-05-2015
Աղիքային վարակի գանգատներով Արմավիրի մանկապարտեզներից մեկից 6 երեխա է հոսպիտալացվել
Այս բաժնից
1225 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1522 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ
1627 դիտում
11:29 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ