Տեղի կունենա աշակերտական ինքնավարության մարմինների 3-րդ համադպրոցական համաժողովը
Մայիսի 19-ին՝ ժամը 13.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (Աբովյան 50/5) տեղի կունենա աշակերտական ինքնավարության մարմինների 3-րդ համադպրոցական համաժողովը։ Կմասնակցեն հանրապետության մոտ 40 ավագ դպրոցների աշակերտական ինքնակառավարման մարմինների ավելի քան 120 անդամներ, մանկավարժական խորհուրդների, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, ավագ դպրոցների տնօրեններ:
Համաժողովի նպատակն է նպաստել ավագ դպրոցների ինքնավարության մարմինների միջև համադպրոցական կապերի ստեղծման ճանապարհով ինքնավարության մարմինների հիմնախնդիրների վերհանմանը և համատեղ ջանքերով դրանց հաղթահարման ուղիների բացահայտմանը:
Աշակերտական ինքնավարության մարմինների 3-րդ համադպրոցական համաժողովը կազմակերպում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։