1124 դիտում
20:44 07-02-2015
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Քրդստանի ինքնավարության նախագահին
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 7-ին Մյունխենում հանդիպեց Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Քրդստանի ինքնավարության միջև կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին ողջունեց Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի որոշումը և վստահություն հայտնեց, որ այն կնպաստի համագործակցության ընդլայնմանը։
Զրուցակիցները քննարկեցին առևտրատնտեսական փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։ Նախագահ Բարզանին և նախարար Նալբանդյանը համակարծիք էին, որ Էրբիլի և Երևանի միջև ուղիղ չվերթի մոտալուտ մեկնարկը նոր լիցք կհաղորդի գործարար կապերին։
Հանդիպման օրակարգում էին տարածաշրջանային զարգացումները, ծայրահեղականների դեմ միջազգային հանրության պայքարը։ Իրաքյան Քրդստանի առաջնորդը Հայաստանի արտգործնախարարին հանգամանալից ներկայացրեց ահաբեկիչների գործողությունների արդյունքում Իրաքի հյուսիսում ստեղծված իրավիճակը և ահաբեկչական խմբավորումների դեմ փեշմերգայի կողմից իրականացվող պայքարը։ Այս առումով նախարար Նալբանդյանը կարևորեց Իրաքի հյուսիսում ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների անվտանգության ապահովումը, և վերահաստատեց Հայաստանի համերաշխությունը ծայրահեղականների դեմ միջազգային հավաքական ջանքերին։
Նմանատիպ նյութեր
785 դիտում
21:47 16-06-2014
Հայաստանի արտգործնախարարը Գերմանիայում հանդիպել է Բունդեստագի նախագահին
3654 դիտում
23:35 27-01-2017
Հայաստանի արտգործնախարարը Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին
916 դիտում
22:03 18-05-2015
Տեղի կունենա աշակերտական ինքնավարության մարմինների 3-րդ համադպրոցական համաժողովը
Այս բաժնից
916 դիտում
20:03 31-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
7612 դիտում
19:57 31-12-2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի Ամանորի շնորհավորական ուղերձը