Նիգերիայի բանակը ոչնչացրել է «Բոկո Հարամի» 10 հենակետ
Նիգերիայի զինվորականները հայտնել են, որ Սամբիսա անտառում ոչնչացրել են «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման 10 հենակետ: Այսպիսով այդ հսկայական անտառում մնացել է ջիհադականներին պատկանող միայն մեկ ճամբար:
Նշվում է, որ զինվորականները սպանել են մի քանի զինյալի, առգրավել զրահապատ ավտոմեքենաներ և հակաօդային պաշտպանության միջոցներ: