Երուսաղեմի օրը վերածվել է անկարգությունների
Հազարավոր իսրայելցիներ ազգային դրոշներով երեկ դուր են եկել փողոցներ` նշելու Երուսաղեմի օրը: Տոնը հռչակվել է 1967թ-ի 6 օրյա պատերազմից հետո` ի նշանավորումն քաղաքի վերամիավորման:
Երթը վերածվել է անկարգությունների: Արաբ երիտասարդները քարեր և շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ դեռևս միջոցառումից առաջ:
Երթին միացել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը նորից հռչակել է, որ Երուսաղեմը ընդմիշտ կմնա Իսրայելի ինքնորոշման ներքո: