Բարսելոնայում անօթևանների վտարման դեմ բողոքներն անկարգությունների են վերածվել
Բարսելոնայի կենտրոնական Սանտս թաղամասում 3 օր անընդմեջ շարունակվում են փողոցային անկարգությունները։ Ցույցի պատճառը Can Vies շենքից անօթևաններին վտարելու դատարանի որոշումն է։ Այս մասին գրում է ITAR-TASS-ը։
Բողոքի ակցիան հատկապես մեծ թափ է ստացել է չորեքշաբթի օրը, երբ Կատալոնիայի մայրաքաղաքի տարբեր շրջաններից ավելի քան հազար բնակիչներ մասնակցել են «Ձեռքերդ հեռու Can Vies-ից» լոզունգներով հերթական ցույցին։ Նրանք այրել են աղբամանները և ոստիկանների ուղղությամբ քարեր և շշեր նետել։ Մի քանի ցուցարարներ ձերբակալվել են։
Իսպանիայի մյուս քաղաքներից Բարսելոնի ոստիկաններին օգնելու համար ժամանել են ևս 200 ոստիկաններ։