Հակակառավարական ցույց` Մակեդոնիայում
Մակեդոնիայում վարչապետ Նիկոլ Գրուևսկիի կաբինետի հրաժարականի պահանջով ցույցերը, որոնց մասնակցել է շուրջ 20 հազար մարդ, վերածվել են անժամկետ նստացույցի` կառավարության շենքի առաջ:
Ընդդիմությունը` Մակեդոնիայի Սոցիալ-դեմոկրատական միության գլխավորությամբ, մեղադրում է վարչապետին կոռուպցիայի, իշխանությունը չարաշահելու և պետական միջոցները ոչ ճիշտ տնօրինելու մեջ: