211652_close_icon
views-count871 դիտում article-date 13:41 18-05-2015

Կործանվող ապագա՝ կիսաքանդ շինությունում

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Կապանի Մ. Պապյան փողոցի թիվ 1 շենքի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում հայտնաբերել են 5 մգ տարողությամբ չօգտագործված ներարկիչ` ասեղով, 20 մգ տարողությամբ օգտագործված ներարկիչ` առանց ասեղի, կողային մասերը քերված 5 տուփ լուցկի, յոդի դատարկ մեկ սրվակ, «պիրալգին» տեսակի դեղամիջոցի դատարկ թերթիկ, 0,5 լ տարողությամբ պլաստմասսե թափանցիկ շիշ` լցված բենզինի հոտով 250 մլ հեղուկով, 0,5 լ տարողությամբ պլաստմասսե թափանցիկ մեկ շիշ` սպիտակ փոշենման նստվածքով: Նույն օրը նշված շինությունից բաժին բերման ենթարկված, 1960 թ. ծնված Գագիկ Փ.-ն հայտարարել է, որ վերը նշված պարագաները պատկանում են իրեն, հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել է անձնական օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական և տոկսիկոքիմիական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր