211652_close_icon
views-count4690 դիտում article-date 15:03 01-04-2015

Փաստաբանն ահազանգում է հերթական կործանվող ճակատագրի մասին

12 տարի ազատազրկման դատապարտված Վռամ Վարազդատի Գյոզալյանի շահերի պաշտպան ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Աննա Թամազյանը ահազանգում է հերթական կործանվող ճակատագրի մասին: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը փաստաբանի բողոքը ներկայացնում է ստորև. «Սույն թվականի փետրվարի 5-ից հանդիսանում եմ մեղադրյալ՝ Վռամ Վարազդատի Գյոզալյանի շահերի պաշտպանը,որը մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 34-104-րդ հդվ. 2-րդ մասի 3-րդ և 8-րդ կետերով,որը իրականում չի կատարել: Ստանձնելով պաշտպանությունը մեղադրյալի ես պահանջեցի և ստացա ՀՀ Վերաքննիչ դատարանից նշված քր.գործի նյութերը,և կոշտ կրիչները, ի դեպ նշեմ, որ նյութերի պատճենները ինձ տրամադրվեցին ոչ թե անվճար, ինչը մատնանշված է ՀՀ քր.դատ.օրում, այլ ես 3 հատոր գործը վերցրել և իմ միջոցներով պատճենահանել եմ: Ինչպես նշեցի, ծանոթանալով գործի նյութերին՝ պարզեցի, որ սկսած նախաքննությունից, ի դեպ նշեմ, որ ի սկզբանե իմ պաշտպանյալի նկատմամբ հարուցվել է քր.գործ ՀՀ Քր.օր-ի 112 հդվ.1-ին մասի հատկանիշներով, ինչը համապատասխանում է իրականությանը և իմ պաշտպանյալը այն չի ժխտում, սակայն 6 ամիս հետո այն արհեստականորեն ուռճացնելով և ոչ ճիշտ մեկնաբանություն տալով ՀՀ քր.օր-ի հոդվածներին՝ իմ պաշտպանյալի կատարած արարքի վերաբերյալ այն վերավորակվեց ՀՀ Քր.օր-ի 34-104 հդվ.2-րդ մասի 3-րդ և 8-րդ կետերի, բացի այդ պետք է փաստեմ, որ նախաքննության ընթաքցում խախտվել են իմ պաշտպանյալի իրավունքները՝ տեսնելով և օգտվելով այն փաստից, որ իմ կոլեգա՝ Արտակ Քոչարյանը ուշադիր չէ նախաքննության կողմից կատարվող քննչական գործողություններին, օրինակ՝ անձնական խուզարկության և մարմնի քննմանը, որտեղ տվյալ արձանագրությունը լրացված չէ և փակված չէ: Նախաքննության նյութերը ուսումնասիրելիս հստակ երեևում է, որ այն կատարվել է միակողմանի՝ խախտելով ՀՀ քր.դատ.օր-ում ամրագրված սկզբունքները, այն կառուցված է մասնավորապես «տուժողի» ցուցմունքների վրա, շատ զարմանալի փաստ է, երբ նախաքննական մարմինը արձանագրում է, որ տուժողը զբաղվում է վաշխառությամբ, ինչը չի հերքում նաև տուժողը, սակայն նրա նկատմամբ հարուցված քր.գործը կարճվում է: Նշեմ, որ իմ պաշտպանյալի նկատմամբ այդ օրենքի խախտումները, չեն ավարտվում նախաքննությամբ, դրանք շարունակվում են դատարաններում, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Բոլոր խախտումները ի հայտ են գալիս, դատարանը արձանագրում է, որ իմ պաշտպանյալին մեղսագրվող արարքում չկան տվյալ արարքի հանցակազմին բնորոշ հատկանիշներ, դրանք հաստատվում են թե տուժողի ցուցմունքներում, թե դատաբժշկի և բուժող մասնագետ բժշկի ցուցմունքներում. փաստվում է, որ իմ պաշտպանյալը նպատակ չի ունեցել սպանելու տուժողին, և որ վնասվածքները որպես այդպիսին ծանր չեն, սակայն անհասկանալի պատճառներով իմ պաշտպանյալին դատապարտում են 12 տարի ազատազրկման, որն աբսուրդ է: Նույն սցենարը կրկնվում է ՀՀ Վերաքննիչ դատարանում և կրկին՝ նույն ավարտը: Հարց է առաջ գալիս. ինչի՞ց են վախենում դատավորները կամ ումի՞ց: Որքան էլ որ փնտրեցի, եկա միայն մի պատասխանի քաղաքի նախկին դատախազ Հ. Բադալյանից, ինչո՞ւ հենց տվյալ անձից, պատասխանը շատ պարզ է՝ նրա անունն է մատնանշում, չգիտես, թե ինչու, մեղադրանքը պաշտպանող դատախազ Է. Պետրոսյանը, որպես պաշտպանիչ վահան, այն էլ՝ դատարանում, բացի նշվածից, կան նաև այլ հանգամանքներ, որոնք փաստում են նշված անձի առնչությունը իմ պաշտպանյալի նկատմամբ վճիռ կայացնելու վրա: Ինչո՞ւ են ցանկանում կործանել մի երիտասարդի ճակատագիր»:

Նմանատիպ նյութեր