211652_close_icon

Թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել

views-count686 դիտում article-date 12:56 18-05-2015
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 66 շենքի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արթուր Մ.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել և առգրավվել է 0.5 լ տարողության պլաստմասսե տարա՝ թափանցիկ հեղուկով: Արթուր Մ.-ն հայտարարել է, որ հեղուկը աղաթթու է, որը ապրիլի վերջերին, թմրամիջոց պատրաստելու նպատակով, իրեն տվել է իր ծանոթ Արթուր Կ.-ն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Կ.-ի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր