211652_close_icon

Փրկարարները բացել են փակ դուռը

views-count1091 դիտում article-date 11:57 18-05-2015
Մայիսի 18-ին, ժամը 10.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9 փողոցի թիվ 51 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է (բանալին կորել է), ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մայիսի 18-ին, ժամը 10.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մայիսի 18-ին, ժամը 09.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 77 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Նմանատիպ նյութեր