211652_close_icon

Հայաստանի վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

views-count1443 դիտում article-date 11:30 18-05-2015
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի Բաթումի քաղաքում աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների վարչապետներն անդրադարձել են հայ-վրացական բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի: Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերը: Հանդիպման ավարտից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները շրջել են Բաթումիի զբոսայգում:

Նմանատիպ նյութեր