ԱՄՆ-ում 3-ամյա երեխան կրակել է քրոջ վրա
                        ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Վենիս քաղաքում 3-ամյա տղան կրակել է 1-ամյա քրոջ վրա: Դեպքը տեղի է ունեցել ավտոմեքենայում, որում գտնվել են երեխաները: Երեխայի մայրն այդ պահին նրանց հետ չի եղել: 
Տղան մեքենայում ատրճանակ է գտել եւ պատահաբար կրակել փոքրիկի վրա, որը գլխից վիրավորում է ստացել: Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

