211652_close_icon
views-count1894 դիտում article-date 17:14 02-02-2015

ԱՄՆ-ում 3-ամյա երեխան կրակել է ծնողների վրա

ԱՄՆ-ում 3-ամյա երեխան ատրճանակից արձակված մեկ կրակոցով վիրավորվել է ծնողներին: Գնդակը, խոցելով հորը, դուրս է եկել նրա մարմնից, ապա վիրավորել մոր ձեռքը: Ի դեպ, մայրը 8-ամսական հղի է: Դեպքը տեղի է ունեցել Նյու Մեքսիկո նահանգի մոթելներից մեկում: Ծնողների կյանքին վտանգ չի սպառնում: Տեղեկություններ կան, որ երեխան ցանկացել է մոր պայուսակից հանել պլանշետը, սակայն վերցրել է ատրճանակը: Դեպքի ժամանակ սենյակում է գտնվել տղայի 2-ամյա քույրը, որը, բարեբախտաբար, չի վնասվել:

Նմանատիպ նյութեր