Սերբիայում տղամարդը հարսանիքի ժամանակ սպանել է 6 հոգու
Սերբիայում 6 մարդ ընտանեկան վեճի զոհ է դարձել: Դեպքը տեղի է ունեցել հարսանիքի ժամանակ: Մի տղամարդ որսորդական հրացանից կրակոցներ է արձակել 6 հոգու վրա, ապա սպանել ինքն իրեն:
Թե ինչն է դարձել վեճի պատճառ, չի հաղորդվում: Դեպքի առնչությամբ կատարվում է քննություն: