Դալտոնիկ երիտասարդն առաջին անգամ գույներ է տեսնում. տեսանյութ
Դալտոնիզմը սովորաբար բնածին հիվանդություն է, որն առաջանում է գենետիկական արատների պատճառով, երբ հիվանդը չի կարողանում տարբերակել մեկ կամ մի քանի գույներ:
Այն, ցավոք, անբուժելի է: Նշենք, որ աշխարհում դալտոնիզմը տարածված է 2-8 % տղամարդկանց և միայն 0,4 % կանանց մոտ:
Ներկայացնում ենք տեսանյութը, որում դալտոնիկ երիտասարդը կնոջ նվիրած հատուկ՝ EnChroma ակնոցի միջոցով առաջին անգամ տեսնում է իսկական գույները: