«Վոլֆսբուրգ» «Բորուսիա»՝ մեկնարկային կազմերը
Հայտնի են դարձել Գերմանիայի առաջնության 33-րդ տուրի «Վոլֆսբուրգ» - «Բորուսիա» (Դորտմունդ) խաղում թիմերի մեկնարկային կազմերը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում է: Նշենք, որ հանդիպումը սկզբունքային մեծ նշանակություն ունի թիմերի համար. «Վոլֆսբուրգը» պայքարում է 2-րդ տեղի համար, իսկ «Բորուսիան»՝ Եվրոպայի լիգայի ուղեգրի:
Մեկնարկային կազմերը.
«Վոլֆսբուրգ»՝ Բենալիո, Յանգ, Նալդո, Կլոզե, Ռոդրիգես, Արնոլդ, Գվիլավոգի, Կալիջուրի, Դե Բրյույնե, Պերիշիչ, Դոստ:
«Բորուսիա»՝ Լանգերակ, Դուրմ, Սոկրատիս, Սուբոտիչ, Շմելցեր, Կել, Գյունդողան, Մխիթարյան, Կագավա, Կամպլ, Օբամեյանգ
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։30-ին։