Նեպալում կրկնակի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 136-ի
Նեպալում մայիսի 12-ին տեղի ունեցած կրկնակի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 136-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 117 մահացածի մասին: Երկրորդ երկրաշարժի հզորությունը եղել է 7,3 բալ: Էպիկենտրոնը գտնվել է 18,5 կմ խորության վրա:
Վերջին տվյալներով` Նեպալում տեղի ունեցած երկու ուժեղ երկրաշարժի հետեւանքով մահացել է 8485, տուժել` 101182 մարդ: