Բալոտելիին պատժել են 175 կմ/ժ արագությամբ մեքենա վարելու համար
Իտալիայի հավաքականի և «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելին ավտոմայրուղում արագության գերազանցման համար ժամանակավորապես զրկվել է վարորդական իրավունքից:
Իր նոր՝ Ferrari M62 մակնիշի մեքենայով Բալոտելին 175 կմ/ժ արագություն է զարգացրել: 24-ամյա ֆուտբոլիստը պնդել է, թե չի իմացել թույլատրելի արագության գերազանցման մասին, քանի որ իր մեքենայի արագաչափը արագությունը ցույց է տալիս կիլոմետրերով:
Այդքանից հետո Բարոլետին դատարան չի ներկայացել և տուգանվել է 800 ֆունտով, ինչպես նաև 28 օրով զրկվել վարորդական իրավունքից: