211652_close_icon

Արհեստանոցից կատարված գողությունը բացահայտվեց

views-count769 դիտում article-date 19:13 15-05-2015
Ոստիկանության Մալաթիայի բաժնում օրերս հաղորդում էր ստացվել, որ տներից մեկի բակի արհեստանոցից գողություն է կատարվել: Պարզվել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան կախովի փականը կոտրելով՝ 1927 թ. ծնված Քերոբ Ք.-ի տան բակում գտնվող արհեստանոցից գողացել են էլեկտրաեռակցման և հաղորդալար փաթաթելու համար նախատեսված ինքնաշեն սարքեր` պատճառելով 310.000 դրամի վնաս: Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Մերուժան Ա.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր