211652_close_icon
views-count1171 դիտում article-date 14:21 15-05-2015

Մադրիդ-Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվող Ռումինիայի քաղաքացի

Մայիսի 14-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողներից կազմված օպերատիվ խմբի կողմից Մադրիդ-Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել Ռումինիայի քաղաքացի, 1978 թ. ծնված Մարիուս Լ.-ն, ով 2009 թ. փետրվարի 20-ից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր