211652_close_icon
views-count1789 դիտում article-date 13:01 15-05-2015

Ընդամենը $2000 է անհրաժեշտ, որպեսզի փոքրիկ Էմինը կարողանա քայլել. տեսանյութ

Վանաձորում բնակվող Թորոսյանների ընտանիքի փոքրիկը՝ 7-ամյա Էմինը, տառապում է մանկական ուղեղային կաթվածով: 2014 թվականի նոյեմբերի 15-ին Տուլա քաղաքի Վերականգնողական կլինիկայի ինստիտուտում երեխան անցել է վերականգման կուրս: Նույն կլինիկայի մասնագետները փետրվարի 11-ին պետք է գային Հայաստան` ՄՈՒԿ-ով ծնված երեխաների վիրահատությունների կատարման համար: Սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով նրանց այցը չստացվեց և Էմինին ծնողները ստիպված են երեխային տանել Տուլա: Վիրահատության օր է նշանակված մայիսի 25-ը: Փոքրիկին ինքնուրույն քայլեր կատարելու և վիրահատությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ընդամենը 1500 ԱՄՆ դոլար և 1000 դոլար ճանապարհածախս: Էմինը եկեղեցու և դասընկերների աջակցությամբ արդեն ունի 200 դոլար, եղել են նաև բարերարներ որոնց շնորհիվ ևս 500 դոլար հավաքվել է, իսկ մնացած մասը հավաքելու հարցում նրա ծնողները դիմում են հանրության աջակցությանը: Օգնենք մանկահասակ Էմինին իր ընկերների նման ինքն էլ կարողանա ինքնուրույն քայլել և խաղալ: Երեխային օգնելու նպատակով նրա հոր՝ Պետրոս Թորոսյանի անունով, ՎՏԲ-Հայաստան բանկում բացված են հաշվեհամարներ. AMD 16093001774601; USD 16093001774602; EUR 16093001774603; RUR 16093001774604: SWIFT: ARMJAM22: Երեխայի մոր հեռախոսահամարն է՝ +[b]37493 93-27-41[/b]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր