Չինաստանում նորածինն 8 օր թաղված է եղել
Չինաստանի Հունասի շրջանում զարհուրելի դեպք է տեղի ունեցել: Գերեզմանատներից մեկի աշխատակցուհին մաքրման աշխատանքների ժամանակ գետնի տակից երեխայի ձայն է լսել: Պարզվել է՝ հինգ սանտիմետրանոց գրունտի տակ եղել է տուփ՝ մեջը՝ նորածին: Երեխան 8 օր այդ վիճակում մնալուց հետո հրաշքով ողջ է մնացել:
Ոստիկանները հայտնաբերել են նորածնի ծնողներին, որոնց անունները չեն հրապարակվում: Հայրը հայտարարել է, որ երեխան ծնվել է «նապաստակի շրթունք» հիվանդությամբ, ինչը «վատ նշան» է, այդ պատճառով էլ ձերբազատվել են նրանից: