211652_close_icon
views-count964 դիտում article-date 10:51 15-05-2015

Մարդիկ արդարություն են փնտրում կառավարության շենքի, նախագահականի առջև և այլ վայրերում. ՀԱ

«Բողոքի ակցիաները մեզանում շարունակվում են,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Մարդիկ արդարություն են փնտրում կառավարության շենքի, նախագահականի առջև և այլ վայրերում։ Արդարություն հասկացությունը յուրաքանչյուրի պարագայում ուրույն է։ Խոսելով արդարության մասին, մենք բացում ենք Պանդորայի այնպիսի արկղ, որ ոչ մեկին քիչ չի թվա։ Չէ՞ որ աշխարհում ամեն մարդ կարող է ասել, որ իր նկատմամբ անարդարություն է իրականացվում։ Մեզանում ընդունված է դատողություններ անել հասարակական ապատիայի մասին։ Թեև ապատիան նույնպես երկծայր փայտ է։ Ամեն առիթով փողոց դուրս գալու մարդկանց պատրաստակամությունը սաստիկ արժեզրկում է բողոքի ամեն մի գործողություն որպես այդպիսին. «Նրանք շարունակ ինչ-որ բանի դեմ բողոքում ու ինչ-որ բան են պահանջում»։ Բայց նման ակցիաների չհակված մարդկանց դուրս գալը փողոց, հենց այն բանի նշանն է, որ ինչ-որ կարևոր սահմանագիծ հատված է, և իշխանությունները պետք է ձեռնարկեն որոշակի միջոցներ։ Սակայն իշխանության ներկայացուցիչների պատասխաններն առայժմ մեծ մասամբ ծայրաստիճան մշուշոտ ու անորոշ են, ասես հատուկ կառուցված այնպես, որ կյանքը ոչ մեկին մեղր ու շաքար չթվա» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր