Նիդերլանդներում մեքենավարը կանգնեցրել է գնացքը` վիրավոր կենդանուն փրկելու համար
Նիդերլանդների Հաուդա քաղաքում գնացքի մեծահոգի մեքենավարը, վտանգելով ուղեւորների կյանքը, փրկել է մի կատվի: Նա կտրուկ արգելակել է` երկաթգծի վրա կատվին նկատելուց հետո: Բարեբախտաբար, կտրուկ արգելակումից հետո տուժածներ չեն եղել:
Մեքենավարն իջել է գնացքից, վերցրել վիրավոր կատվին եւ իր հետ տարել մինչեւ առաջիկա կայարան: Այդտեղից կատվին տեղափոխել են անասնաբուժական կլինիկա: Մասնագետներն անդամահատել են նրա ետեւի մեկ թաթը եւ պոչի վերջավորությունը: Այժմ կատուն ապաքինվում է: