Որ դեպքում են առնետները հրաժարվում շոկոլադից. գիտնականներ
Գիտնականները պարզել են, որ առնետներն ամենահավատարիմ ընկերներն են: Նրանք օգնության են հասնում իրենց ցեղակիցներին, անգամ երբ հնարավորություն է լինում դրա փոխարեն շոկոլադ համտեսել:
Ճապոնիայի համալսարաններից մեկի կենսաբանները գիտափորձ են կատարել: Նրանք ստեղծել են իրար միացվող երկու տարբեր տուփեր եւ դրանցում տեղադրել 1-ական առնետ: Տուփերի միջեւ հառուկ փական է դրվել, այնուհետեւ մեկ տուփը ջրով է լցվել: Առնետների մեծամասնությունը սեղմել է փականը, ինչի շնորհիվ էլ ջուրը հարեւան տուփում պակասել է, եւ առնետը չի խեղդվել:
Իսկ երբ գիտնականները փորձել են կրծողներին շեղել շոկոլադով, վերջիններս հիմնականում նախընտրել են սեղմել փականը եւ փրկել ցեղակցին: