Թաֆթս համալսարանում կհիշատակեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը
                        Մայիսի 13-ին Թաֆթս համալսարանի Իրավագիտության և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում Դավիթյան կրթաթոշակային ծրագրի գիտական հանրությունն անց է կացնելու գիտական քննարկում «100 տարի. առաջ և հետո» խորագրով, հաղորդում է The Armenian Weekly պարբերականը:
 
Միջոցառումը հիշատակելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, պատվելու է միջազգային գիտական շրջանակներին, որոնք զբաղվում են ցեղասպանության հարցերով, իրենց համերաշխությունն են հայտնելու միջազգային հանրությանը ցեղասպանությունների դատապարտման և կանխման ջանքերի համար, նաև հարգանքի տուրք մատուցելու բոլոր այն ազգերին, որոնք տուժել են մարդկության դեմ հանցագործություններից:
Միջոցառումը մեկնարկելու է Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսի խոսքով: ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցչության ղեկավար, դեսպան Զոհրաբ Մնացականյանը հանդես կգա հիմնական ելույթով, որի ընթացքում քննարկվելու են հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները:
 
Միջոցառմանը ներկա են գտնվելու  ականավոր գիտնականներ, այդ թվում՝ դոկտոր Ալան Հենրիքսոնը, Ֆլեթչերի դպրոցի դիվանագիտության պատմության պրոֆեսոր և Դիվանագիտական հետազոտությունների տնօրեն Լի Քիրքսը, դոկտոր Էլիզաբեթ Փրոդրոմուն, նաև Մասաչուսեթսի Ամհերսթ համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Արմեն Բայբուրթյանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

