Սիրիայից դուրս բերված փաստաթղթերը կարող են բավարար հիմք լինել Ասադի և նրա վարչակազմի 24 անդամների դեմ մեղադրանք ներկայացնելու համար
Սիրիայից դուրս բերված փաստաթղթերը կարող են բավարար հիմք հանդիսանալ Բաշար Ասադի և նրա վարչակազմի 24 բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ մեղադրանք ներկայացնելու համար:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, այդ մասին գրում է բրիտանական «The Guardian»-ը՝ հղում կատարելով միջազգային արդարադատության և պատասխանատվության հարցերով հանձնախմբին (CIJA):
Պարբերականը նշում է, որ CIJA-ի քննիչների հետաքրքրությունը շարժել է սիրիացի առաջնորդների կողմից 2011-ին սկիզբ առած հակամարտությանը նախորդող բողոքների ճնշումը, իսկ այդ ընթացքում զանգվածային ակցիաների տասնյակ հազարավոր մասնակիցներ ձերբակալվել են, ընդ որում` շատերը ենթարկվել են խոշտանգումների կամ սպանվել են: