211652_close_icon
views-count769 դիտում article-date 18:06 13-05-2015

Ավստրալիայում կատուն 49 օր անցկացրել է փակ բեռնախցիկում

Ավստրալիայի Դարվինե քաղաքում ապրող Պիպա անունով կատվի հետ զարմանալի դեպք է տեղի ունեցել: Կենդանին 49 օր առանց հաց ու ջրի անցկացնելուց հետո ողջ է մնացել: Նրա տերը տեղափոխվելիս է եղել մեկ այլ քաղաք, եւ կահույքը տեղափոխելու համար փակ բեռնախցիկ է պատվիրել: Իրերի տեղափոխման ժամանակ էլ հետաքրքրասեր կատուն մտել է բեռնախցիկ, եւ, հավանաբար, քնով անցել: Կահույքը դասավորելուց հետո բեռնախցիկն ուղարկել են բեռնափոխադրող ընկերության պահեստ: 49 օր անց կատվի տերը բացել է այն եւ հայտնաբերել հյուծված կենդանուն: Այժմ Պիպան անասնաբուժական կլինիկայում վերականգնողական բուժում է ստանում եւ անհամբեր սպասում տուն վերադառնալուն:

Նմանատիպ նյութեր