«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Լյուդովիկ Ժյուլին, որն այժմ հանդես է գալիս Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Մոնտ-դ՝Օր-Ազերգ» ակումբը, առաջնության վերջին տուրում մոտ 45 մետր հեռավորությունից գրավել է մրցակցի՝ «Բեզյեյի» դարպասը: Հանդիպումն ավարտվել է 2:2:
Իսկ երկու շաբաթ առաջ «Վիլֆրանշի» հետ խաղում (4:1) 38-ամյա ֆրանսիացին դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
Նշենք, որ Լյուդովիկ Ժյուլին «Բարսելոնայի» կազմում դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն և Չեմպիոնների Լիգայի հաղթող: