Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է ռևանշի
Մադրիդի «Ռեալը» արդեն սկսել է պատրաստվել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Յուվենտուսի» հետ պատասխան խաղին:
Դատելով լուսանկարներից, մադրիդցիները, հատկապես՝ Կրիշտիանու Ռոնալդուն, բավական մարտական են տրամադրված և ծարավ են ռևանշի:
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև առաջին հանդիպումը Տուրինում ավարտվել էր «Յուվենտուսի» [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/06/51883/]հաղթանակով[/url]՝ 2:1: Պատասխան խաղը կկայանա մայիսի 13-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, Երևանի ժամանակով 22:45-ին: