211652_close_icon
views-count1332 դիտում article-date 16:31 12-05-2015

Զենք-զինամթերք՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողել օդանավակայանի հանրակացարանի աղբարկղերի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է երկփողանի, 16 մմ տ/չ կարճեցված փողով և խզակոթով որսորդական ողորկափող հրացան՝ ջնջված համարներով, ինքնաձիգի պահունակ, «Տրոտիլ» տեսակի 3 պայթուցիկ նյութ, որոնցից մեկը` դեղին, իսկ երկուսը՝ կանաչ, «Տրոտիլի» պայթուցիչ` դեղին և կապույտ մալուխներով, 7.62 մմ տ/չ գնդացրի 50 փամփուշտ` շղթայով, 5.45 մմ տ/չ՝ 215 և 7.62 մմ տ/չ՝ 10 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր