Ռուս զինվորները մասնակցել են ուկրաինական պատերազմին. Նեմցովի զեկույց
Ուկրաինայի հարավում նախորդ տարվա օգոստոսից մինչեւ այս տարվա փետրվար զոհվել է առնվազն 220 ռուս զինվոր, մինչդեռ ՌԴ-ն հերքում է իր զինվորների մասնակցությունը ուկրաինական պատերազմին: Այս մասին ասվում է «Պուտին. Պատերազմ» զեկույցում, որը մահից առաջ կազմել էր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:
Զեկույցը կազմվել է զոհված զինվորների հարազատների տեղեկությունների հիման վրա: Ըստ զեկույցի հեղինակներից մեկի` տնտեսագետ Սերգեյ Ալեքսաշենկոյի, Ռուսաստանն ուկրաինական պատերազմի վրա ծախսել է 53 միլիարդ ռուբլի: