Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական քարոզչության մասին ֆիլմը` աշխարհի ամենավատ ֆիլմերի ցանկում
Կինոքննադատները ներկայացրել են աշխարհի ամենավատ ֆիլմերի ցանկը, որը գլխավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական քարոզչության մասին ֆիլմը:
Ըստ Odatv-ի, իշխանության տեսանկյունից ներկայացված` Գեզի այգու դեպքերի, Գյուլենականների շարժման դեմ պայքարի ու հայտնի «Մեծ կաշառք» գործողության մասին «Ծածկանունը K.O.Z.» ֆիլմը հայտնվել է imdb.com կայքի ՙԱմենավատ 100 ֆիլմերը՚ ցանկի առաջին հորիզոնականում: