211652_close_icon
views-count1160 դիտում article-date 20:00 11-05-2015

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր հանդիպեց Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոլի և այլընտրանքային գործադիր տնօրեն Դոմենիկ Ուոլթն-Ֆրանսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և Հյուսիս-Հարավ ծրագրին վերաբերող մի շարք հարցերի: Գագիկ Բեգլարյանը նշեց, որ գոհ է նախարարության և ԱԶԲ համագործակցությունից, հույս հայտնեց, որ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ծրագրով նախատեսված համատեղ աշխատանքները կտան դրական արդյունքներ: Նշենք, որ այս ծրագրի հիմնական նպատակն է հիմնանորոգել և վերակառուցել Հայաստանը Վրաստանին կապող 92կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին: Ասիական զարգացման բանկն իր պատրաստակամությունն է հայտնել այդ ճանապարհի վերականգնման աշխատանքների համար տրամադրել նախատեսված գումարի 50 տոկոսը:

Նմանատիպ նյութեր