211652_close_icon

Դիվանագիտական դպրոցը հաջողությամբ է իրականացնում ապագա դիվանագետներին կրթելու գործը. ԱԳ նախարար

views-count661 դիտում article-date 17:38 11-05-2015
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն իր կազմավորման հինգերորդ տարեդարձին կազմակերպել է «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով երկօրյա միջազգային կոնֆերանս, որի բացումը տեղի ունեցավ մայիսի 11-ին Երևանում: Գիտաժողովին մասնակցում են դիվանագիտական կրթության հաստատությունների, համալսարանների, արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, Հայաստանում և այլ երկրներում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ` 70-ից ավելի մասնակիցներ շուրջ 25 երկրներից: Գիտաժողովի պաշտոնական բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը, ընդգծելով կոնֆերանի նշանակությունը և անդրադառնալով էլեկտրոնային դիվանագիտության ոլորտում ՀՀ ԱԳՆ ձեռքբերումներին, նշեց, որ դիվանագիտական ծառայության մարմինները կարող են հաջողակ լինել իրենց երկրների ազգային շահերին ծառայելու հարցում միայն տեխնոլոգիական առաջընթացից առավելագույնը քաղելու դեպքում: Նա գոհունակությամբ նշեց, որ Դիվանագիտական դպրոցը հաջողությամբ է իրականացնում ապագա դիվանագետներին կրթելու և գործող դիվանագետների մասնագիտական գիտելիքները և հմտությունները շարունակաբար վերապատրաստելու գործը, և որ այն դիվանագիտական կադրերի մասնագիտական պատրաստման առաջնագծում է: Գիտաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր