211652_close_icon
views-count806 դիտում article-date 10:18 23-05-2015

Ես արմատապես կփոխեի կրթության ամբողջ համակարգը՝ այսօրվա կրթելու ձևը հնացել է ոչ միայն Հայաստանում՝ ամբողջ աշխարհում. Առավոտ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Երեկ «վերջին զանգի» հերթական արարողությունն էր: Շրջանավարտները, ինչպես կարգն է, իրենց շնորհակալությունն էին հայտնում ուսուցիչներին: Չէի ասի, որ նրանց խոսքերը կեղծ են, բայց սեփական փորձից կարող եմ պնդել, որ պատանեկության, երիտասարդության տարիներին մենք մինչև վերջ չենք հասկանում, թե որ մանկավարժն ինչ է մեզ տվել դպրոցում կամ բուհում: Այդ տարիքում մեզ թվում է, որ մենք շատ խելացի ենք, իսկ մեծերն ու, մասնավորապես, ուսուցիչները իրենց հետամնացությամբ, նախապաշարումներով և անհիմն պահանջներով պարզապես խանգարում են մեզ: Ես, համենայնդեպս, այդպես էի մտածում, և միայն 40 տարեկանից հետո հասկացա, որ իմ ուսուցիչները և դասախոսներն արել են ամեն ինչ իրենց հնարավորությունների սահմաններում, որ ես գիտելիքներ ստանամ: Ուրիշ հարց, որ եթե ինձնից կախված լիներ, ես արմատապես կփոխեի կրթության ամբողջ համակարզը՝ այսօրվա կրթելու ձևը հնացել է ոչ միայն Հայաստանում՝ ամբողջ աշխարհում. այն, իմ կարծիքով, չի համապատասխանում հետարդյունաբերական շրջանի պահանջներին: Կրթությունը, մի խոսքով, պետք է տա ոչ այնքան գիտելիքների ցանկը, որքան արթնացնի ամբողջ կյանքի ընթացքում սովորելու, կատարելագործվելու կիրքը: Այն կա ցանկացած մարդու մեջ, և մանկավարժի գործն է հասկանալ՝ ինչպես և ինչն է աշակերտը ցանկանում սովորել: Այդ «էկոլոգիական» մոտեցումը հմտություն և համբերություն է պահանջում: Բայց «արդյունաբերական» մեթոդ կիրառելն այսօր, ինձ թվում է, պարզապես ժամանակի կորուստ է»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր