Սմոլենսկի անտառներում գտել են կորած վետերանին
ՌԴ Սմոլենսկի շրջանում բարեհաջող ավարտվել են Հայրենական Մեծ պատերազմի վետերան Իվան Իվանովի որոնողական աշխատանքները: Նա կորել էր մայիսի 7-ին:
91-ամյա Իվանովին գտել են անտառում: Նրա վիճակը գնահատվում է բավարար:
Կորած վետերանին օրեր շարունակ ավելի քան 300 փրկարար եւ ոստիկան է փնտրել: Իվանովը պատերազմի ժամանակ մասնակցել է Սմոլենսկի շրջանի ազատագրմանը, իսկ մարտական ուղին ավարտել Բեռլինի գրավմանը մասնակցելով: