Լեհաստանը մեղադրանք է ներկայացրել Սմոլենսկի օդանավակայանի 2 կարգավարներին
Լեհաստանի գլխավոր ռազմական դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Սմոլենսկի օդանավակայանի 2 կարգավարներին` 2010թ-ի ապրիլին տեղի ունեցած ավիավթարի համար, որի հետևանքով զոհվել է 96 մարդ, այդ թվում` Լեհաստանի նախագահը:
Ռազմական դատախազության պաշտոնական ներկայացուցչի խոսքով, 2 ռուս կարգավարները մեղադրվում են չծրագրված ավիավթարի պատճառ դառնալու մեջ:
Հարկ է նշել, որ Միջպետական ավիացիոն կոմիտեն, որի կենտրոնակայանը Մոսկվայում է, ողբերգության համար մեղավոր էր համարել ինքնաթիռի լեհ օդաչուներին: