Brent նավթի գինը փոքր-ինչ բարձրացել է
Brent տեսակի նավթի գինն այսօր բարձրացել է 0,35%-ով և կազմել 65,67 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: WTI տեխասյան թեթև նավթի գինը կազմել է 59.33 ԱՄն դոլար՝ 1 բարելի դիմաց:
France Press-ի փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գները կողային դիմանիկա են ցուցադրում Չինաստանի Ազգային բանկից ստացված տվյալների ֆոնին, որը կիրակի նվազեցրեց հիմնական տոկոսադրույքը 25 բազիսային կետով, իսկ այս տարվա ապրիլին Չինաստանը ներկրել է ռեկորդային՝ 30,29 մլն տոննա նավթ: