211652_close_icon
views-count2569 դիտում article-date 14:02 11-05-2015

Մխիթարյանը վերագտել է իր խաղը. «Սպորտ-Էքսպրես»

Ռուսական [url=http://www.sport-express.ru/football/germany/reviews/874501/]«Սպորտ-Էքսպրես»[/url] կայքը բավական բարձր է գնահատել վերջին շրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղը: Կայքը նշել է. «Մրցաշրջանում իր առաջին գոլը «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփեց միայն 23-րդ տուրում: Մինչ այդ նրա խաղը չէր ստացվում և նա նույնիսկ կորցրել էր տեղը հիմնական կազմում: Սակայն հայտնի բան է, որ մրցաշրջանի ավարտը չի կարելի տապալել, այլապես ամռանը կարող էին նրան նաև տրանսֆերի հանել: Դատելով վերջին հանդիպումներից, նման բան Մխիթարյանին չի սպառնում: Նախ, նա ճանաչվեց Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակիչ փուլի լավագույն խաղացող, երբ «Բորուսիան» 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց «Բավարիային»: Այնուհետև «Պադերբորնի» հետ խաղում Մխիթարյանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Հերտայի» հետ նա մրցաշրջանում առաջին անգամ մեկ խաղում դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: Այսպիսով, հայ ֆուտբոլիստը դարձավ «Բորուսիայի» վերջին ութ գոլերից հինգի անմիջական մասնակիցը: «Հերտայի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/09/52375/]հանդիպումն[/url] (2:0) անցավ «Բորուսիայի» զգալի առավելությամբ: Դորտմունդցիները 15 հարված հասցրեցին մրցակցի դարպասին: Դրանցից մեկը կատարել էր Մխիթարյանը, ևս վեց անգամ նրա փոխանցումներից հետո են հարվածել: Իսկ եթե հաշվի առնենք, որ հայ կիսապաշտպանը ամենաշատն է հաղթել գնդակի համար պայքարում, և բոլորից շատ արագացում կատարել, ապա հանդիպման լավագույն խաղացողի հարցը ինքնին փակված կարելի է համարել», նշել է ռուսական կայքը: Այս հաղթանակի շնորհիվ «Բորուսիան» շարունակում է մնալ Եվրոպայի Լիգայի հավակնորդների թվում և ընդամենը երկու միավոր է զիջում 6-րդ տեղում ընթացող «Շալկեից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր