211652_close_icon
views-count665 դիտում article-date 11:35 11-05-2015

Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում. շարունակվում է «911» ստացվող զանգերի տեղայնացման գործընթացը

Մայիսի 11-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը զեկուցեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ավարտական քննությունների ընթացքի մասին: ՀՀ ՏԿԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը զեկուցեց հանրապետության 4 մարզերում՝ Շիրակ, Արարատ, Գեղարքունիք, Սնույիք, «911» ծառայություն ստացվող զանգերի տեղայնացման մասին: Ս. Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում ստացվող ահազանգերը մոնիթորինգի են ենթարկվում` ծառայության որակը վերահսկելու նպատակով: ՏԿԱԻ նախարարության կողմից իրականացվող ապակենտրոնացման ծրագրի շրջանակներում «911» ծառայություն ստացվող զանգերը տեղայնացվելու են հանրապետության բոլոր մարզերում: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 236 դեպքի: Նախարարին զեկուցվեց նաև մայիսի 6-ին Փրկարար ծառայության օդադեսանտային փրկարարական ջոկատի գործնական պարապմունքների ընթացքի մասին: «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը տեղեկացրեց նաև Վրաստանի տարածքում գրանցված ցնցումների մասին: ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, զեկուցեց ընթացիկ աշխատանքների մասին: ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Ընդհանուր առմամբ՝ գործել է 256 հակակարկտային կայան, արձակվել՝ 39500 կրակոց: Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։

Նմանատիպ նյութեր