Նեպալին խոլերա է սպառնում. ՅՈՒՆԻՍԵՖ
Ավերիչ երկրաշարժից հետո Նեպալին սպառնում է խոլերայի եւ այլ վտանգավոր հիվանդությունների բռնկում: Պատճառը հակասանիտարական պայմաններն են եւ մոտեցող «մուսոն» քամիների սեզոնը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայտարարության մեջ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի խոսքով. «Այդ ամենին հնարավոր չէ հաղթել: Հնարավոր է միայն համապատասխան աշխատանքների միջոցով նվազեցնել մահացությունը»:
Իսկ մինչ այդ, Նեպալի իշխանությունները եւ բարեգործական կազմակերպություններն աշխատում են վրաններով եւ անհրաժեշտ իրերով ապահովել 800 հազար անօթեւան բնակչի: