ԱՄՆ-ում 2 ոստիկան է սպանվել
ԱՄՆ Միսիսիպի նահանգի Հեթիսբերգ քաղաքում անհայտ անձը հրազենային վնասվածքներ է հասցրել երկու ոստիկանի: Ոստիկանները դեպքից անմիջապես հետո տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել են:
Ոստիկանությունը փնտրում է հանցագործին: Նախնական տվյալներով՝ նա փախուստի է դիմել ոստիկանական մեքենայով, ապա թողել այն: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Նյու-Յորքում գլխին արձակված կրակոցից մեկ ոստիկան էր մահացել: