15091 դիտում
17:05 09-05-2015
Հրանտ Շահինյան. Զինվորից մինչև օլիմպիական չեմպիոն
Համաշխարհային Երկրորդ պատերազմում ֆաշիզմի դեմ պայքարին մասնակցել են նաև բազմաթիվ մարզիկներ, որոնք պատերազմի ավարտից հետո խոշոր հաջողությունների են հասել մարզական բնագավառում:
Նրանցից մեկն էլ եղել է լեգենդար հայ մարմնամարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1961), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1966) Հրանտ Շահինյանը:
1941 թվականին՝ պատերազմի հենց առաջին օրերին Շահինյան կամավոր մեկնել է ռազմաճակատ: 1943 թվականին նա ոտքի ծանր վնասվածք է ստացել: Թեպետ իր վնասվածքը լիովին չի կարողացել ապաքինել, սակայն դա չի խանգարել, որպեսզի պատերազմից հետո Շահինյանը՝ մասնակցելով մարմնամարզության մրցաշարերին, հասնի մեծ հաջողությունների:
Հրանտ Շահինյանը եղել է ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, բացարձակ չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն: Սակայն նրա կարիերայի գագաթնակետը դարձավ 1952թ. Հելսինկիի օլիմպիական խաղերը, որտեղ նա նվաճեց երկու ոսկե և երկու արծաթե մեդալ: Նա առաջինն է նժույգի վրա կատարել վարժություն, որը հետագայում Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ կոչվեց «Շահինյանի պտուտան»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2275 դիտում
23:21 21-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է եզրափակիչ գոտեմարտերին
2044 դիտում
21:55 21-11-2024
55 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը
1915 դիտում
20:41 21-11-2024
Հրայր Ալիխանյանն ու Արման Ավագյանը` բրոնզե մեդալակիր. Բանակայինների ԱԱ