Իտալացի նկարիչ Ջուլիանո Մաուրիի ստեղծած այս յուրահատուկ տաճար-այգին իսկական ճարտարապետական գլուխգործոց է: Նա այն անվանել է Cattedrale Vegetale: Նման դասավորությամբ ծառերը տնկվել են նրա համար, որպեսզի թեքված լինեն ու տաճարի տեսք ընդունեն:
Ջուլիանո Մաուրին կյանքից հեռացել է 2009թ-ին` այդ տաճարը Վալսուգանում՝ Արերա լեռան վրա հիմնելուց հետո: Տարիներ հետո նրա հիանալի մտահղացումն ու փորձնական հնարքն արդեն կանգուն տաճար է դարձել: