ԲՀԿ ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենականի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին
Հայրենական Մեծ պատերազմի եւ Շուշիի ազատագրման մայիսյան հաղթանակների առիթով այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ պատգամավորներ, քաղաքական խորհրդի անդամներ եւ տարածքային կառույցի պատասխանատուներ, այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի։
ԲՀԿ ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Հայրենականի եւ Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին եւ ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի շիրմին։