Չինական կորպորացիան իր աշխատակիցների կեսից ավելիին 4-օրյա հանգստի է ուղարկել Ֆրանսիա
Չինական «Տյանշի» կորպորացիան որոշել է իր աշխատակիցների կեսից ավելիին՝ 6400 մարդու, ուղարկել 4-օրյա հանգստի Ֆրանսիա: Ինչպես սպասվում է, այդ ուղևորությունը «Տյանշիին» կարժենա 13 մլն եվրո: Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն՝ հղում անելով «The Guardian»-ին, Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերության ղեկավար Լի Ցզյուանը նախօրեին հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ: Հանգստի մի մասը չինական ընկերության աշխատակիցները կանցկացնեն ծովափնյա Նիցցայում:
Ֆրանսիա ուղևորվելու համար տեղեր էին ամրագրվել 140 հյուրանոցներում, որոնց մեծ մասը՝ Փարիզում: